Վրացական «Ալիա» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան և նրա եղբայր, պաշտպանության փոխնախարար Դատա Ախալայան, ինչպես նաև նախկին կառավարության ուժային կառույցների մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ հոկտեմբերի 5-ին հատել են Թուրքայի սահմանը և ցայսօր գտնվում են այնտեղ:
Թերթի տվյալներով՝ այդ անձինք մտադիր են եղել Թուրքիայից մեկնել Եվրոպա կամ ԱՄՆ, սակայն դեռ չեն կարողացել դա անել: Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինը հայտարարել է, որ ամերիկյան գործուղումից հետո չի վերադառնալու հայրենիք: Անհայտ է մնում արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիի գտնվելու վայրը: Որոշակի տեղեկություններով՝ նա թաքնվում է Գերմանիայում:








































