Հանրահայտ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն հոսպիտալացվել է. կոտրվել է երգչուհու ձեռքը:
Նախօրեին պետք է տեղի ունենար նրա մենահամերգը, որի ժամանակ նա իրեն վատ է զգացել և ուշագնաց եղել: Ընկնելիս վնասել է ձեռքը, հետո բժիշկներն ասել են, որ նա միկրոկաթված է տարել, ինչի պատճառով ուշագնաց է եղել:
Իսպանական տեղեկատվական EFE գործակալությունը հայտնում է, որ Կաբալյեն հրաժարվել է հոսպիտալացվել և նախընտրել է կոտրված ձեռքը բուժել տնային պայմաններում` նշելով գալիք ելույթները:
Մոնսերատ Կաբալյեն հայտնի է առաջին հերթին իր երգեցողության բելկանտո տեխնիկայով և Ռոսսինիի, Բելինիի և Դոնիցետտիի իտալական դասական օպերաներում իր դերերով:










































