Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում խորհրդակցություն է նախաձեռնել: Հավանաբար, կքննարկվի իրավիճակը Սիրիայում։ Այս մասին հայտնել են միջազգային կազմակերպության շտաբ-բնակարանից,- փոխանցում է РИА Новости-ն:
Աղբյուրի խոսքերով` Ռուսաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ին առաջարկել է 3 հայտարարություն ընդունել. մեկը` հօգուտ հոկտեմբերի 26-ին սկսվելիք մուսուլմանների Իդ Ալ-Ադհա տոնին Սիրիայի ընդդիմության և կառավարության միջև ռազմական գործողությունների դադարեցման, երկրորդը` Դամասկոսում վերջերս տեղի ունեցած պայթյունի հետ կապված և երրորդը` լիբիական Բենի Վալիդում տեղի ունեցած կոտորածի կապակցությամբ: Խորհրդակցությունը տեղի կունենա երեքշաբթի առավոտյան,- հայտնել է աղբյուրը:
Սիրիայում ռազմական գործողություններն Իդ Ալ-Ադհայի ժամանակ դադարեցնելու կոչով օրերս հանդես է եկել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ բանագնաց Լախդար Բրահիմին: Դամասկոսում պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին, խլել է 10 մարդու կյանք:
Լիբիայի Բենի Վալիդի դեպքերի պատճառն այնտեղ Քադաֆիի որդու` Համիսի սպանությունն է:









































