Այսօր Ռուսաստանի Պրեմյեր լիգայի շրջանակներում կայացավ «Կրիլյա Սովետով»-ի ու Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի մրցավեճը:
Խաղն ընթացավ բավականին համառ պայքարում ու միայն Բելոզերովի՝ 68-րդ րոպեին խփած գոլը վճռեց դիմակայության ելքը:
Այս խաղի հայտացուցակից բացակայում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:






































