Պրիմերայում 300 հաղթանակի նիշին հասնելուց ընդամենը 3 խաղ անց «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը գրանցել է իր 400-րդ հաղթանակը` բոլոր մրցաշարերում:
«Արքայական ակումբ»-ի ավագի համար հոբելյանական էր «Սելթա»-ի հետ հանդիպումը: Այժմ Կասիլյասն իր հաշվին է գրանցել 301 հաղթանակ Պրիմերայում, 73-ը` Չեմպիոնների Լիգայում, 18-ը` Իսպանիայի Գավաթի խաղարկության շրջանակներում, 4-ը` Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության, 2-ը` աշխարհի ֆուտբոլի ակումբային առաջնությունում, 1-ը` ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի և 1-ը` Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում:
Կասիլյասը «Ռեալ»-ի պատմության մեջ 3-րդ ֆուտբոլիստն է, ում հաջողվել է 400 հաղթանակ գրանցել իր հաշվին: Նրան գերազանցում են Ռաուլը, ով իր հաշվին 427 հաղթանակ է գրանցել, և Մանուել Սանչեսը, ով ակումբի կազմում հաղթանակներ է գրանցել 412 անգամ:
Նշենք, որ Իկերը դեռևս բավականաչափ ժամանակ ունի` հասնելու և գերազանցելու այդ ցուցանիշները: Դարպասապահը 31 տարեկան է, և առջևում նրան բազմաթիվ խաղեր և հաղթանակներ են սպասվում:










































