ԱԺ այսօր մեկնարկած քառօրյայի ընթացքում նախատեսված է ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրություն: Հայտնի է, որ Գյումրիի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի փոխարեն ԲՀԿ-ն առաջադրելու է Գյումրիից մեծամասնական ընտրակարգով ընտրված Մարտուն Գրիգորյանին:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ հենց նա էլ ընտրվելու է ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, քանի որ «Հանրապետական» խմբակցության պատգամավորները կողմ են քվեարկելու:
Հիշեցնենք. ավելի վաղ տեղեկացրել էինք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գյումրիում ԲՀԿ հաղթանակը ապահովել էր Մարտուն Գրիգորյանը: Այսպիսով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փորձում է Մարտուն Գրիգորյանի սիրտը շահել և փոխհատուցել նրան:










































