Դերասանուհի, «Հարրի Փոթերի» աստղ Էմմա Ուոթսոնը դարձյալ վերադառնում է ուսմանը: 2013թ. հունվարին նա դարձյալ կհաճախի ԱՄՆ-ի Բրաունի համալսարան՝ հուսալով վերջապես ստանալ դիպլոմ: Հիշեցնենք, որ սա Ուոթսոնի արդեն երրորդ փորձն է՝ խելքը գլուխը հավաքելու և դառնալու համալսարանի ուսանողուհի: Նա ստիպված է եղել նկարահանումների պատճառով թողնել ուսումը: Այժմ Էմման վճռական է տրամադրված՝ իրեն ուսմանը նվիրելու: Լուրեր են շրջանառվում, որ նա անգամ պատրաստվում է դադար վերցնել կարիերայում:











































