Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մայքլ Էսյենն իսպանացի լրագրողներին հայտնել է, որ մեծ ցանկություն ունի օգտակար լինելու իր թիմին:
Հիշեցնենք, որ ներկայումս «Ռեալ»-ը պաշտպանների հետ կապված խնդիրներ ունի: Վնասվածքների պատճառով շարքից դուրս են մնացել Ֆաբիու Կուենտրանը, Մարսելոն և Ալվարո Արբելոան:
«Ինձ համար, իհարկե, անսովոր էր ձախ պաշտպանի դիրքում հանդես գալը: Սակայն մեր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խնդրեց ինձ, և ես գիտեի, որ կարող եմ խաղալ: Ուրախ կլինեմ հանդես գալ ցանկացած գծում, եթե Մոուրինյոն դիմի ինձ նման խնդրանքով: Պետք է քրտնաջան աշխատեմ ամեն օր և փորձեմ հնարավորություններիս սահմաններում օգուտ բերել թիմիս: Հաջորդ խաղում կվաստակենք հերթական 3 միավորները»,- ասել է Էսյենը:









































