ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հերքել է Ֆրանկ Ռիբերիի տրանսֆերը ձմռանը գնելու մասին շրջանառվող լուրերը:
«Շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Մենք ֆանտաստիկ աշխատանք ենք կատարել տրանսֆերային շուկայում ամռանը և դեռևս թիմի կազմի հզորացման կարիք չենք զգում:
Ես ցանկանում էի ձեռք բերել Ռիբերիի իրավունքները, երբ «Չելսի»-ի գլխավոր մարզիչն էի: Սակայն Ֆրանկի տրանսֆերը չափազանց թանկ արժեր լոնդոնյան ակումբի համար»,- հայտարարել է Անչելոտին:





































