Սլովակիայում իրավապահ մարմինների անվան ներքո թաքնված վիրուսն արգելափակում է համակարգիչները: Այդ երկրի բնակիչները սկսել են հաղորդագրություն ստանալ այն մասին, որ ոստիկանությունը արգելափակել է համակարգիչները օգտատիրոջ ապօրինի գործունեության պատճառով և տուգանքի վճարում է պահանջում: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Իրականում, սլովակ ոստիկանների խոսքերով, «տրոյան» տարածում են համացանցային ոլորտում խարդախություններ իրականացնողները:
Նշենք, որ ավելի վաղ այս վիրուսից տուժել էր 13 երկիր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան և Գերմանիան:








































