Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտպան Անդրե Սանտոսը հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում հեռանալ «զինագործներ»-ի թիմից:
«Մամուլում լուրեր կան, ըստ որոնց՝ ես Թուրքիա եմ տեղափոխվելու: Շատ մարդիկ Twitter-ի միջոցով հարցրել են ինձ այս մասին, անգամ Թուրքիայից իմ ընկերներն են զանգահարել: Սակայն ես շատ ուրախ եմ «Արսենալ»-ում ու հուսով եմ, որ դեռ շատ երկար հանդես կգամ այստեղ:
Ես պայմանագիր ունեմ ակումբի հետ ու շատ երջանիկ եմ: Ինձ միայն «Արսենալ»-ը չէ, որ դուր է գալիս, այլև Լոնդոնը. հրաշալի քաղաք է:
Մեր երկրպագուներն ուղղակի զարմանահրաշ են: «Արսենալ»-ը մեծ թիմ է: Այնպես որ, հուսով եմ՝ դեռ երկար կխաղամ այստեղ»,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Սանտոսը:






































