ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախընտրական քարոզարշավի ժամանակ առավել լուրջ աջակցություն է ստացել ընկերությունների սեփականատերերից և թոշակառուներից: Այդ մասին վկայում են նոր ֆինանսական փաստաթղթերը, որոնք ներկայացրել է նրա նախընտրական շտաբը: Դրանից պարզ է դարձել, որ սեպտեմբերին պետության ղեկավարը նվիրատվության տեսքով 22 միլիոն դոլար է ստացել ամերիկացի թոշակառուներից:
Դիտորդները նշում են, որ ընտրողների այդ խմբի ուղղվածությունն այնպիսի խնդիրների վրա է բևեռված, ինչպիսիք են՝ առողջապահության ոլորտի բարեփոխումները և սոցիալական ապահովության համակարգը:
Առնվազն 11 միլիոն դոլար նախագահը մեկ ամսվա ընթացքում ստացել է իրավաբաններից, ևս 3 միլիոն դոլար`ներդրողներից և բանկիրներից:








































