Բեյրութի որոշ թաղամասերում, որոնք արգելափակված են գրոհայինների կողմից, հայտնվել են ագրեսիվ տրամադրված զինված մարդիկ: Շարունակվում է սրվել իրադրությունը Տրիպոլիում, որտեղ ծայրահեղ մահմեդականները հրահրում են զինված բախումներ: Հարավային մասում գրոհայիններն արգելափակել են Բեյրութ-Սայդա մայրուղին:
Երկրի գլխավոր մուֆթի Ռաշիդ Կաբբանին դատապարտել է կառավարության շենք մուտք գործելու ընդդիմության ջանքերը:
Իր հերթին վարչապետի օգնական Ֆարիս Ժմայելը կատարվածը համարել է իշխանությունն իրեն վերադարձնելու ընդդիմության ցանկություն:









































