Հարուստներն ավելի են հարստանում: Աշխարհի ամենհարուստ 100 մարդկանց հավաքական հարստությունը մեկ շաբաթվա ընթացքում ավելացել է 12,7 մլրդ դոլարով:
Ցուցանիշի այս աննշան ավելացման համար պատճառ է դարձել ֆոնդային գնանշման իջեցումը
ԱՄՆ-ում գրանցված կազմակերպությունների և բանկերի ցածր շահույթի կանխատեսումները համաշխարհային շուկաներում անցնող շաբաթվա վերջում առաջացրին շուկայականից ցածր վաճառքներ:
«Այդ հիասթափեցնող ֆինանսական հաշվետվությունները վերջնականապես սկսեցին ազդել ներդրողների վրա»,- հայտարարել է Harris Private Bank-ի ներդումների բաժնի գլխավոր մասնագետ Ջել Աբլինը։
Շուկաներում իրավիճակն ավելի է վատացել նաև այն պատճառով, որ եվրոգոտու առաջնորդ երկրները չկարողացան քննարկել և օգնություն ցուցաբերել Իսպանիային Բրյուսելում կայացած Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ:










































