Չեխ թենիսիստ Թոմաշ Բերդիխը այսօր հաղթող է ճանաչվել Ստոկհոլմում կայացած մրցաշարում:
Եզրափակիչ խաղում նա կարողացել է 4:6, 6:4, 6:4 հաշվով կամային հաղթանակ տանել Ժո Վիլֆրեդ Ցոնգայի նկատմամբ: Թոմաշը իր մատուցման ժամանակ զիջել է երկու գեյմ, մինչդեռ մրցակիցը`3: Երկու թենիսիստներն էլ հաղթել են 97 խաղարկում:
Չեխ թենիսիստի համար այս տիտղոսը երկրորդն է մրցաշրջանում ու ութերորդը ամբողջ կարիերայի ընթացքում:









































