Բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ կանանց 40 %-ը դասական «արդարացումն» օգտագործում է, երբ չի ցանկանում ինչ-ոչ բան անել: Կանայք ակտիվ կյանքից խուսափելու համար, գլխացավից բացի, մի «պատճառ» էլ ունեն, այսպես կոչված, կրիտիկական օրերը։
Այդ միջոցով նրանք խուսափում են սեռական հարաբերություններից, մարզումներից և հիմնավորում են իրենց վատ տրամադրությունը: Մինչդեռ ցավերը կարող են լինել շատ թույլ կամ ընդհանրապես չլինել, սակայն կանայք հաճույքով են իրենց այդ վիճակն օգտագործում։
Կանանց 38 %-ն ընդունել է, որ հրաժարվում է սեռական հարաբերություններից՝ պատճառաբանելով նախադաշտանային ցավերը, իսկ 22 %-ի մոտ այդ վիճակն արդարացում է հանդիսանում մարզումները կամ առօրյա պարտականությունները չկատարելու համար:










































