Land Rover մակնիշի հին ջիփը, որը Ուինսթոն Չերչիլը 1954 թ. իր 80 ամյակի կապակցությամբ նվեր էր ստացել, Մեծ Բրիտանիայում աճուրդում վաճառվել է 129 հազար ֆունտ սթեռլինգով՝ երկու անգամ ավելի թանկ, քան մասնագետներն էին գնահատել:
Ավտոմեքենան հարմարեցված էր Չերչիլին. վարորդի կողքի նստատեղը հատուկ վառարանով տաքացվում էր և անհամեմատ մեծ չափերի էր:
Land Rover–ի գնորդը ցանկացել է գաղտնի մնալ:








































