Այն երեխաները, որոնք ժամերով նստում են համակարգչի առջև, աշխարհը 2D–ով են տեսնում, այնինչ համակարգչի առջև ավելի քիչ ժամանակ անցկացնող երեխաներն իրականությունը 3D–ով են տեսնում: Այսպիսի եզրահանգման են եկել բրիտանացի գիտնականները՝ ուսումնասիրելով 9 և10-րդ դասարանների աշակերտների սոցիալական կայքերի էջերը:
Ուսումնասիրողները պարզել են, որ ինտերնետից կախում ունեցող երեխաներն ապրում են ոչ լիարժեք կյանքով և ընդունակ չեն ճիշտ գնահատել իրականությունը, ինչն ապագայում կարող է վատ անդրադառնալ մարդկանց հետ նրանց շփումների վրա:
Ավելին, վերջերս որոշում է ընդունվել իտերնետ-կախվածությունը դասել հոգեկան ծանր հիվանդությունների շարքին, հետևաբար երեխաներին, որոնք ինտերնետի առջև երկար ժամանակ են անցկացնում, անհրաժեշտ է երկարատև բուժում։ Այս մասին տեղեկացնում է Raut-ը:









































