Ահաբեկչական խմբավորման երեք անդամ, որոնք մասնակցել են Իրանում տեղի ունեցած ահաբեկչությանը, Սիստան-Բելուջիստան ծայրամասի հարավ-արևելքում կիրակի առավոտյան կախաղան են հանվել, հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով ծայրամասի գլխավոր դատախազ Մոհամեդ Մարզբեխին:
Ահաբեկիչներից երկուսը երկու տարի առաջ ահաբեկչություն էին իրականցարել Չաբախար նավահանգստային քաղաքում, որի արդյունքում զոհվել էր 38 և վիրավորվել 108 մարդ, ասել է Մարզբեխը:
Եվս մեկ մարդ անմիջականորեն կապված է եղել Զախեդան քաղաքի մզկիթի պայթյունի հետ, որը բազում մարդկանց մահվան պատճառ է դարձել, հավելել է նա:









































