Բեյրութում ցուցարարները փորձել են մտնել Լիբանանի կառավարության շենք` հաղթահարելով ոստիկանների և զինվորների արգելքը:
Դեպքի վայրից ԶԼՄ-ները հայտնում են, որ ընդդիմադիրների առաջնորդությամբ գործող ցուցարարները պահանջում են երկրի վարչապետ Նաջիբ Միկատիի հրաժարականը: Ընդդիմության ղեկավարները հայտարարել են, որ ոչ մի երկխոսության չեն գնա ներկայիս կառավարության հետ:
Հակասիրիական բողոքի ակցիան տեղի է ունենում ուրբաթ օրը պայթյունի հետևանքով սպանված Լիբանանի հետախուզական ուժերի գեներալ Վիսամ Հասանի թաղման ժամանակ: Երկրի նախկին վարչապետ Սաադ Հարիրին Հասանի սպանության համար մեղադրել է հարևան Սիրիայի նախագահ Բաշարը Ասադին, մինչ կատաղած ընդդիմությունը պահանջում է կառավարության ներկայիս ղեկավար Նաջիբ Միկատիի հրաժարականը: Միկատին հայտարարել է, որ իր` վարչապետի պաշտոնը զբաղեցնելը բխում է «Լիբանանի ազգային շահերից»:








































