«Միլան»-ի ղեկավարությունն աշխատանքից չի ազատի թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին: Այդ մասին հայտարարել է ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 8-րդ տուրում «ռոսսոներիներ»-ը 5-րդ պարտությունը կրեցին` «Լացիո»-ին զիջելով 2:3 հաշվով: Թիմը վաստակել է 7 միավոր:
Իտալական ԶԼՄ-ների հավաստմամբ` Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայանալիք «Մալագա»-ի հետ խաղերում սայթաքելու դեպքում Ալեգրին կհեռացվի «Միլան»-ից:









































