Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը պատժել է թիմի պաշտպան Ռիո Ֆերդինանդին՝ տուգանելով վերջինիս նրա աշխատավարձի երկշաբաթյա բաժնեմասի չափով, որը կազմում է 200,000 ֆունտ:
Բանն այն է, որ Ռիո Ֆերդինանդն Անգլիայի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի շրջանակներում կայացած «Յունայթեդ» – «Սթոք Սիթի» խաղից առաջ եղած մարզմանը չի ներկայացել ռասիզմի դեմ պայքարի համար նախատեսված վերնաշապիկով:
«Ես հիասթափված եմ: Մամլո ասուլիսին ասացի, որ իմ բոլոր ֆուտբոլիստները պետք է գան այդ մարզաշապիկով՝ ի նշան ռասիզմի դեմ պայքարի, սակայն այդպես չեղավ: Խնդիրը հենց այս է»,- դեպքի առնչությամբ ասել է Ֆերգյուսոնը:
Ֆերդինանդի այս վարքագիծը, ըստ երևույթին, վերաբերում է այն հարցին, որ Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Էշլի Քոուլը համեմատաբար մեղմ է պատժվել Ֆերդինանդի եղբոր՝ Անտոն Ֆերդինանդի հասցեին արած ռասիստական արտահայտությունների համար:









































