«Դեպորտիվո»-«Բարսելոնա» (4:5) խելահեղ խաղից հետո կատալոնացիների կիսապաշտպան Անդրես Ինյեստան կիսվել է տպավորություններով:
«Մենք կարող էինք խաղի ելքը վճռել առաջին խաղակեսում, բայց «Դեպորտիվո»-ն շատ վտանգավոր էր գործում ու շատ խնդիրներ առաջացրեց:
Մենք հեռանում ենք այստեղից սենսացիա գործած, քանի որ հաղթել ենք անչափ բարդ խաղում: Այս խաղից մենք պետք է շատ բան սովորենք»,- Ինյեստայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 4:5 հաշվով ավարտված խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լեո Մեսսին`այսպիսով ապահովելով իր թիմի հաղթանակը:








































