«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է շահավետ տարբերակ փնտրել Նանիից ազատվելու ու Խամես Ռոդրիգեսի հետ պայմանագիր կնքելու համար:
Կասկածներ չկան, որ Նանին կլքի «Յունայթեդ»-ը, բայց թե ուր կտեղափոխվի նա, դեռևս պարզ չէ:
Նանիի տրանսֆերը գնելու գլխավոր հավակնորդները «Միլան»-ն ու «Յուվենթուս»-ն են, սակայն իտալական ակումբները պատրաստ չեն վճարել «մանկունիանցիների» պահանջած 15 մլն ֆունտը ու ցանկանում են նվազեցնել գինը մինչև 12 մլն:
Նանիի տրանսֆերը վաճառելով՝ սըր Ալեքսը հույս ունի գումար ունենալ «Պորտու»-ի աստղ Խամես Ռոդրիգեսի տրանսֆերային իրավունքները գնելու համար: Նշենք, որ Խամեսին «Պորտու»-ն գնահատում է 45 մլն եվրո:







































