Ուգո Չավեսի կարծիքով` ինքը կարող էր ավելի լավ արդյունքների հասնել հոկտեմբերի 7-ի նախագահական ընտրություններում, եթե չլիներ քիմիաթերապիայի կուրսը:
«Հավաստիացնում եմ` ես արել եմ միայն 1/10 մասը այն ամենի, ինչ կարող էի անել առանց քիմիաթերապիայի»,- հայտարարել է նախագահը:
Իր նախընտրական քարոզարշավը Չավեսը համեմատել է բռնցքամարտիկների մենամարտի հետ, որոնցից մեկը մրցահարթակ է դուրս գալիս առանց մեկ ձեռքի և ոտքի:
Նրա խոսքով` որոշ բժիշկներ վստահ էին, որ ինքը չի կարող նախընտրական քարոզարշավ անցկացնել անմիջապես թերապիայի ավարտից հետո:











































