Երկրի գեղեցկությունը սահմաններ չունի, և բնության գեղեցկագույն ու տպավորիչ ստեղծագործություններից են քարանձավները: Նման քարանձավներից մեկը Չինաստանում գտնվող Եղեգնյա ֆլեյտայի քարանձավն է: Այն իր անվանումը ստացել է շուջբոլորն աճող եղեգի պատճառով, որից, հնագույն ժամանակներից սկսած, Չինաստանում լավագույն ֆլեյտաներն են պատրաստել:
Քարանձավն ամենաքիչը 180 մլն տարեկան է: Նրա պատերին կան հարյուրավոր գրություններ, որոնք թվագրվում են մթա 792թ-ից: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այն ծառայել է որպես ապաստարան:








































