Ամեն տարի օրգանների փոխպատվաստման շուրջ 10000 ոչ օրինական վիրահատություն է կատարվում, գրում է The Guardian-ը:
Մեծ չափաբաժին է կազմում երիկամների անօրինական վաճառքը (75%): Բժիշկների խոսքերով` մեծացող պահանջարկը պայմանավորված է դիաբետիկների թվի մեծացման և այլ խրոնիկական հիվանդությունների պատճառով:
Սովորաբար հիվանդները վիրահատություն կատարելու նպատակով մեկնում են Չինաստան Ֆիլադելֆիա, Հնդկաստան, Պակիստան: Նրանք հանցավոր խմբավորումներին երիկամի համար վճարում են մինչև 200000 դոլար: Վերջիններս բռնի կերպով աղքատ մարդկանցից վերցնում են օրգանները, լավագույն դեպքում վճարելով նրանց մինչև 5000 դոլար:
2006-2007թթ. փորձագետները նշել էին օրգանների անօրինական թրաֆիքի ծավալների նվազում: Իսկ այժմ տվյալ ոլորտը կրկին ակտիվացել է: Շահույթն այնքան ակնհայտ է դառնում, որ այդ բիզնեսի մեջ գնալով ավելի շատ մարդիկ են ներգրավվում:







































