Ինդոնեզիայի բնակիչ Դեդեի մարմնի վերջույթները անճանաչելիորեն ձևափոխվել են հսկայական խալերի պատճառով: Նրա ձեռքերը և ոտքերը հիշեցնում են ծառի արմատներ:
Այժմ Դեդեն չի կարող զբաղվել որևէ արհեստով: Նրանից փախել է նաև կինը, և այժմ նա ստիպված է միայնակ դաստիարակել երեխաներին: Ընտանիքին կերակրելու համար նա աշխատում է թափառական կրկեսում, որտեղ այլ սարսափեցնող հիվանդությունների զոհերի հետ զվարճացնում է մարդկանց:
Եվրոպացի բժիշկները, հետազոտելով Դեդեին, խոստացել են նրան վերադարձնել նորմալ կյանքի: Խալերի մի մասը ոչնչացվելու է սառեցման միջոցով, իսկ ամենամեծերը` վիրահատական միջամտությամբ: Բացի այդ՝ բուժման ընթացքում հիվանդին տրվելու է վիտամին A-ի մեծ չափաբաժին, որը մեծացնում է օրգանիզմի դիմադրողականությունը պապիլոմավիրուսային ինֆեկցիայի դեմ:









































