Իսպանական Լա Լիգայում հանդես եկող «Գրանադա»-ի ղեկավարությունը տեղի իշխանությունների հետ չկարողացավ համաձայնության գալ «Նուեվո Լոս Կարմենես» մարզադաշտի վարձակալական պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ:
Ակումբը սկսել է բակացություններ վարել այլ քաղաքների իշխանությունների հետ:
Սպասվում է, որ «Նուեվո Լոս Կարմենես» մարզադաշտում «Գրանադա»-ն վերջին խաղը կանցկացնի Լա Լիգայի 8-րդ տուրում` «Սարագոսա»-ի հետ մրցավեճում: Այդ մասին տեղեկացնում է Marca-ն:









































