Թուրք զինվորականների կողմից Սիրիայի տարածքի ռմբակոծման հետևանքով սպանվել են սիրիացի 12 զինվորականներ: Այս մասին գրում են թուրքական թերթերը` հղում կատարելով ռազմական աղբյուրներին: Բացի այդ, որոշ տվյալներով, ոչնչացվել են սիրիական մի քանի տանկեր:
Հաղորդագրություններում ասվում է, որ այս աշուն Թուրքիան 87 անգամ ռմբակոծել է սիրիական տարածքը` ի պատասխան սիրիական կողմի հարվածների:





































