«Օրինակ, ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի մեջ տարբերություն կա՞: Տարբերություն կա, բայց ցինիզմի ու կադրերի մեջ է տարբերությունը: Գաղափարական ի՞նչ տարբերություն կա: Երկուսն էլ ուզում են իշխանության գան, որ ուտեն: Մի երկու ընդդիմադիր ուժեր կան, որ իներցիայով, իրենց նախկին գաղափարախոսությունից դրդված` շարժվում են: Բայց իրենք էլ սոցիալական ապահովություն են ուզում, այն դեպքում, երբ համակարգը կոռումպացված է: Ամեն ինչ սկսվեց 1994 թվականից, իսկ 1995թ. ընտրությունները վերջնականապես ջարդեցին ժողովրդի մեջքը»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանը` անդրադառնալով այսօրվա քաղաքական դաշտին:










































