Մեծ Բրիտանիայի առողջապահության վարչությունը մարտի 9-ին որոշում է կայացրել ծխախոտ վաճառողներին թույլ չտալ տեղադրել վաճառվող ապրանքը ցուցափեղկերում:
Սահմանված նոր կարգով ծխախոտը կվաճառվի «տակից»: Այս կարգը ներդրվելու է 2012թ. ապրիլից խանութներում և սուպերմարկետներում, իսկ 2015թ.-ից` մնացյալ բոլոր վայրերում:
Վարչությունում նաև հայտնում են, որ մոտ ժամանակներս կքննարկվեն նաև ծխախոտի տուփերի ձևավորման խնդիրները: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա ծխախոտ արտադողներին կարգելվի տուփերի գունազարդ ձևավորումը:
Առաջիկա 5 տարիների ըթնացքում այս միջոցները թույլ կտան կրճատել ծխողների քանակը մինչև 18.5%, այնինչ հիմա այդ թիվը կազմում է 21.2%. հաղորդում է The Daily Telegraph-ը: