Ֆիդել Կաստրոյի հարազատ քույր Խուանիտան հերքել է վերջին օրերին հայտնված տեղեկություններն այն մասին, որ Կուբայի նախկին առաջնորդի վիճակը կտրուկ վատացել է։ Ուրբաթ օրն այս մասին հաղորդել են վենեսուելական ԶԼՄ-ները:
Խուանիտա Կաստրոն, ով երկար ժամանակ ապրում է Մայամիում, այդ տեղեկությունն«անհեթեթ լուր» է անվանել: Նրա տեսակետը կիսել է նաև Կաստրոյի որդին` Ալեքսը՝ հաղորդելով, որ հայրն իրեն լավ է զգում և ապրում է իր սովորական առօրյայով:
Կաստրոյի հիվանդության մասին լուրերը տարածվել են այս շաբաթ, ապա համացանցում հայտնվել է իբր Կուբայի ԱԳՆ-ի ղեկավարի Twitter-յան էջը, որտեղ գրանցվելուց մեկ ժամ անց Կաստրոյի մահվան մասին հաղորդագրություն է հայտնվել:











































