Նյու Յորքի մի քանի ռեստորաններ հայտարարել են նորամուծության մասին. 19.30-ից 20.30-ն ընթրելու եկած հյուրերից լրացուցիչ վճար կգանձվի` 20-100 դոլար մի սեղանի համար: Սա ռեստորաններին հնարավորություն կտա գները նույնը թողնել նրանց համար, ովքեր կգան նախաճաշելու կամ ճաշելու: Ռեստորանների տերերը հույս ունեն, որ երեկոյան ժամերին գնի բարձրացումը կօգնի խուսափել հաճախորդների կուտակումից, նաև կսկսեն ռեստորաններ հաճախել առավոտյան և ցերեկը, երբ դրանց մեծ մասը դատարկ է:








































