Ուրբաթ օրը դարձյալ մի քանի հազար մարդ է հավաքվել Կահիրեի կենտրոնում: Նրանք նախագահից և «Մուսուլման եղբայրներ»-ից պահանջում են երկրի նոր սահմանադրության վրա կատարվող աշխատանքների մեջ ներգրավել հասարակության բոլոր շերտերին։
Խորհրդարանի 100 անդամներից բաղկացած հանձնաժողովը, որին հանձնարարված է գրել նոր սահմանադրությունը, հիմնականում բաղկացած է մահմեդականներից, որոնք «Մուսուլման եղբայրներ»-ի անդամ են:
Ցուցարարները շարժվում են Թահրիր հրապարակի ուղղությամբ:
Նրանք նաև պահանջում են իշխանությունից ներողություն խնդրել այն բռնության համար, որը կիրառվել էր անցած շաբաթ, երբ Մուրսիի կողմնակիցները բախվել էին հակակառավարական ցույցի մասնակիցների հետ, ինչի արդյունքում ավելի քան հարյուր մարդ վնասվածք էր ստացել:











































