Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ» իսլամական շարժման քաղաքական կազմակերպություն հանդիսացող «Ազատություն և արդարություն» կուսակցության (ԱԱԿ) նախագահ է ընտրվել Մուհամմեդ Սաադ Ալ-Քաթաթնին։
Կուսակցության համագումարի ժամանակ Ալ-Քաթաթնիի օգտին քվեարկել է պատվիրակների մեծ մասը: Նա ստացել է ձայների 67 %-ը, այսպիսով առաջ անցնելով երկրորդ թեկնածուից` Ուսամա Ալ-Արյանիից, ով մինչ օրս կատարում էր կուսակցության նախագահի պարտականությունները:
Ալ-Քաթաթնին ավելի վաղ զբաղեցրել է երկրի խորհրդարանի ստորին պալատի (որը լուծարվել է 2012-ի հունիսին) խոսնակի պաշտոնը:
Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին ներկա չի եղել համագումարին:
ԱԱԿ-ն ստեղծվել է 2011-ի ապրիլին՝ «Մուսուլման եղբայրներ» իսլամական շարժման կողմից: