Ֆինանսների նախկին նախարար Ռեյնլանդ-Պֆալց Դոյբելը կանգնել է դատարանի առաջ՝ պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով:
Շվեյցարացի զեղծարար Ուրս Բարանդուն ներդրող է փնտրել զվարճանքների այգու ստեղծման համար: Նա կարողացել է համոզել Դոյբելին կատարել այդ ներդրումը, նույնիսկ հասել է նրան, որ նախարարն իր սեփական հաշվին 95 մլն եվրո փոխանցի, որպես վճարունակության ապացույց:
Հետո Դոյբելին ներկայացրել են 67 մլն դոլարի կտրոն, որը հետագա ստուգման ժամանակ պարզվել է կեղծ է: Ավելին՝ նրա հաշվին եղել է ընդամենը 57 դոլար:
Փողերը գնացել են անհայտ ուղղությամբ, իսկ նախարարը ստիպված է եղել հրաժարական տալ: Այժմ այս գործի վերաբերյալ հետաքննություն է իրականացվում:




































