Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն ընդգծել է, որ ԱԷՄԳ-ը երբեք չի հայտարարել, թե Իրանն ունի ատոմային զենք. «Մենք մշտապես հայտնել ենք, որ գոյություն ունի ծավալուն ու մանրամասն տեղեկատվություն, որ Իրանն ընդլայնում է իր միջուկային գործունեությունը, ինչի համար և պետք է պատասխան տա»:
Ամանոն անհիմն է համարել Վիեննայում տեղի ունեցած ԱԷՄԳ-ի 56-րդ ֆորումում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի հայտարարությունները, որոնցում չի բացառվում, որ ահաբեկիչները կարող են ներգործություն ունենան ԱԷՄԳ-ի վրա: Նա մանրամասնել է, որ Աբասի հայտարարություններին չի պատասխանել, քանի որ երբեմն անհարմար է պաշտոնական պատասխանով այդօրինակ հայտարարություններին հնչեղություն հաղորդելը:









































