Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Սերժ Սարգսյանը ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովի մասնակիցներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովի մասնակիցներին:

Ողջունելով հյուրերին՝ Նախագահն ընդգծել է ԱՊՀ-ի դերը այդ կազմակերպությանն անդամակցող երկրների միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցության խթանման ու զարգացման գործում: Սերժ Սարգսյանը կարևորել է հատկապես հումանիտար ոլորտում փոխգործակցությունը, նշելով, որ ԱՊՀ անդամ երկրները տասնամյակներ շարունակ համագործակցել են, միասին ստեղծել մեծ ժառանգություն, որին պետք է խնամքով վերաբերել, պահպանել ու բազմապատկել: Նախագահի համոզմամբ, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծմամբ, այդ ոլորտում երկրների միջև աշխատանքը դարձել է ավելի համակարգված: Նման հանդիպումները, Սերժ Սարգսյանի խոսքով, կարևոր նշանակություն ունեն տվյալ ոլորտում միմյանց հաջողություններին ծանոթանալու, բոլորի համար ընդհանուր խնդիրները քննարկելու, միասին փորձելու լուծումներ գտնելու և հաջողված փորձը միմյանց փոխանցելու գործում:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ կրթության ոլորտը Հայաստանում գտնվում է պետության մշտական ուշադրության և հոգածության ներքո, և զգալի աշխատանք է տարվում կրթության որակի բարձրացման, արդի պահանջներին համապատասխանեցման, պետական ծրագրերի շրջանակում հանրակրթական հաստատությունների և բուհերի լավագույն աշակերտներին ու ուսանողներին խրախուսման ուղղությամբ: Հանդիպման մասնակիցների հետ Նախագահը խոսել է կրթական համակարգում մեր երկրում իրականացված բարեփոխումների, դրանց արդյունքների, դեռևս առկա խնդիրների և առաջիկա ծրագրերի մասին:

ԱՊՀ անդամ պետությունների կրթական ոլորտի պատասխանատուները ևս կարևորել են համագործակցությունը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է մշակել կրթության ոլորտի գնահատման ընդհանուր չափանիշներ, ակտիվացնել կրթության և գիտության ոլորտներում ինտեգրացիոն գործընթացները, ձևավորել արդի պահանջներին համապատասխան միասնական մոտեցումներ, ինչպես նաև կրթության ոլորտում մրցակցությունն ու փոխգործակցությունը խրախուսող համատեղ օլիմպիադաներ և այլ միջոցառումներ իրականացնել:

Հանդիպման մասնակիցները կարևորել են ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների մակարդակով հիշյալ նպատակին ուղղված նախաձեռնությունները պաշտպանելու և առաջ մղելու անհրաժեշտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում