Կազանի «Ռուբին»-ի հետ ընկերական խաղ անցկացնելուց հետո «Վոլգա»-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում Նովոգորսկում:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Իտալիայի ընտրանու հետ խաղին մասնակցելուց հետո թիմին է միացել նաև Արթուր Սարկիսովը:
Հոկտեմբերի 22-ին թիմը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի շրջանակներում Սամարայում իր ուժերը կչափի տեղի «Կռիլյա Սովետով»-ի հետ:










































