Sky Italia-ի տեղեկությունների համաձայն` Միլանի «Ինտեր»-ի ղեկավարներն ուսումնասիրում են «Շալկե»-ի կիսապաշտպան Լյուիս Հոլթբիի իրավունքները ձեռք բերելու հնարավորությունը:
Հաղորդվում է, որ միլանյան ակումբի ղեկավարությունը նախատեսում է ֆուտբոլիստին հրավիրել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Հոլթբիի ծառայություններով են հետաքրքրված նաև անգլիական մի շարք ակումբներ:









































