Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 9-ամյա Անյա Պրոկոպենկոյի բռնաբարության և սպանության մեջ մեղադրվողի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգել է մինչև դեկտեմբերի սկիզբը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ստավրոպոլի երկրամասի Հետաքննչական կոմիտեի վարչությանը:
Հիշեցնենք. 9-ամյա երեխայի բռնաբարված և խեղդված մարմինը հայտնաբերվել էր հունիսի 25-ին Մաշուկ լեռան վրա: Նրա սպանության կասկածանքով ձերբակալվել էր նախկինում դատված Վլադիմիր Համբարձումովը:
«Համբարձումովի… կալանքի ժամկետը երկարաձգվում է մինչև դեկտեմբերի 4-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ:








































