«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան մեկնաբանել է վերջերս հնչեցրած արտահայտությունը, որ ինքը և´ իսպանացի է, և´կատալոնացի: Այդ մասին են տեղեկացնում իսպանական լրատվամիջոցները:
«Տրամաբանական է, որ ես ինձ կատալոնացի եմ զգում: Ով չի ցանկանում հասկանալ դա, չի էլ հասկանա: Արդեն 16 տարի ապրում եմ Բարսելոնայում: Կինս Կատալոնիայից է, երեխաս էլ այստեղ է ծնվել»,- հայտարարել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը:
Նշենք, որ Ինյեստան ծնվել է Իսպանիայի պատմական Լա Մանչա շրջանում:







































