«Կյևո»-ի նախագահ Լուկա Կամպեդելին հետաքրքիր նորություն է հայտնել: Իտալացին տեղեկացրել է, որ ակումբը գրեթե ձեռք էր բերել Դիդիե Դրոգբայի իրավունքները, երբ ֆուտբոլիստն ընդամենը 19 տարեկան էր: Դրոգբայի կարիերան կարող էր բոլորովին այլ ընթացք ունենալ, եթե արգելք չհանդիսանային որոշ հանգամանքներ:
«Ամենից շատ ափսոսում եմ, որ այդպես էլ չգնեցի Դրոգբայի իրավունքները: Մենք արդեն պայմանավորվել էինք, սակայն ցանկանում էինք նաև վաճառել Կրիստիան Մանֆրեդինիի և Լուսիանոյի տրանսֆերները, որպեսզի միջոցներ ունենանք Դրոգբայի տրանսֆերը ձեռք բերելու:
Տրանսֆերների վաճառքի գործարքը, սակայն, չկայացավ, իսկ 3 մլն վճարել Դրոգբայի իրավունքների դիմաց մեր ակումբի բյուջեն թույլ չէր տալիս: Ցավոք, մենք որոշեցինք չդիմել ռիսկի»,- ասել է Կամպեդելին:








































