Բացի Ապոֆիս երկնաքարից՝ Երկրագնդի համար սպառնալիք են ներկայացնում ևս երկու խոշոր երկնաքարեր, որոնց ուղեծիրը հարկավոր է փոխել՝ բախումից խուսափելու համար, հայտարարել է «Էներգիա» հրթիռատիեզերակայն կորպորացիայի նախագահ Վիտալի Լոպոտան:
«Բացի հայտնի Ապոֆիսից՝ կան ևս երկու խոշոր երկնաքարեր, որոնց հետագծերը կարող են խաչաձևվել Երկրագնդի ուղեծրի հետ. մոտակա մի քանի տասնյակ տարիներին, ըստ գիտնականների հաշվարկների՝ կա բախման հնարավորություն: Ինչ կլինի Երկր հետ այդ ժամանակ, կարիք չկա բացատրելու՝ գլոբալ մասշտաբի աղետ»,- ասել է նա այսօր «Ռուսկայա գազետային» տված հարզարցուցում:
Վտանգի դեմն առնելու համար հարկավոր է հզոր (շուրջ 70 տոննա) հրթիռակիր, որն ի վիճակի կլինի փոխել երկնաքարերի շառավիղը, կարծում է Լոպոտան:









































