Հյուսիսային Կորեայի բանակը սպառնում է «անգութ ռազմական հարված» հասցնել, եթե հարավկորեացի ակտիվիստները փորձեն ԿԺԴՀ-ի սահմանային շրջաններ ուղարկել քարոզչական կոչերով թռուցիկներ: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Այն պահին, երբ թռուցիկների տարածման նպատակով փոքր քայլեր նկատվեն, առանց նախազգուշացման Արևմտյան ճակատով կհասցվի անգութ ռազմական հարված»,- ասվում է Կորեայի ժողովրդական բանակի հայտարարությունում:
Հնարավոր վնասից խուսափելու նպատակով՝ հայտարարությամբ տարհանման կոչ է արվում Հարավային Կորեայի սահմանային շրջանների բնակիչներին, որոնց տարածքներից էլ ակտիվիստները պատրաստում են արձակել քարոզչական նյութերով օդապարիկները:








































