Չինաստանը հայտարարել է, որ ռազմանավեր և ավիացիա է ուղարկում Արևելաչինական ծովի վիճելի կղզիների տարածք, որի պատկանելությունը տարաձայնությունների տեղիք է Չինաստանի և Ճապոնիայի միջև:
Ինչպես հաղորդում է BBC-ն, այդ քայլը հերթական անգամ առիթ է դարձել հակամարտության սրման համար, որը բռնկվել էր այն բանից հետո, երբ Ճապոնիայի իշխանությունները որոշեցին մասնավոր սեփականատիրոջից գնել Սենկակու (չինարեն անվանումը՝ Դյաոյույտայ) կղզիները:
BBC-ի թղթակցի կարծիքով՝ քիչ հավանական է, որ չինական 11 նավերը կփորձեն մտնել Ճապոնիայի հսկողության տակ գտնվող ջրային տարածք:
Մյուս կողմից, նրա խոսքերով, կողմերից ոչ ոք չի պատրաստվում զիջել, և սա առաջին դեպքն է, երբ հակամարտության մեջ ներգրավվում են ոչ թե առափնյա պարեկային մոտորանավեր, այլ կանոնավոր զինված ուժերը:










































