Աշխարհում խոշորագույն ինտերնետ ընկերությունը՝ Google Inc.-ը, կրճատել է երրորդ եռամսյակում իր զուտ շահույթը 20,3%-ով:
Ընդ որում՝ հաշվետվությունը սխալմամբ հրապարակվել էր մինչ ամերիկյան ֆոնդային շուկաների փակվելը: Արդյունքում՝ ընկերության բաժնետոմսերի գինը նվազեց ավելի քան 9%-ով՝ մինչև 687,3 դոլար, ինչից հետո բորսայում առևտուրը դադարեցվեց:
Ինչպես հաղորդվում է Google-ի մամլո հաղորդագրությունում, ընկերության մաքուր շահույթը հուլիս-սեպտեմբերին կազմել է 2,176 մլրդ դոլար կամ 6,53 դոլար ՝ 1 բաժնետոմսի դիմաց՝ համեմատած անցած տարվա 2,729 մլրդ դոլարի կամ 8,33 դոլար՝ 1 բաժնետոմսի դիմաց:
Հասույթը, որոշ ծախսեր չհաշված, մեծացել է՝ հասնելով մինչև 11,33 մլրդ դոլարի՝ համեմատած 2011թ. երրորդ եռամսյակի 7,51 մլրդ դոլարի հետ:








































