Վրաստանը հանձնել է քննությունը, և այժմ հյուսիսատլանտյան դաշինքը պետք է նախաձեռնի գործուն քայլեր, որպեսզի Վրաստանը մոտ ապագայում մտնի ՆԱՏՕ ` հայտարարել է խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին:
«Ես հավաստիացրել եմ, որ մենք մեր կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի Վրաստանում ձևավորվեն իրական ժողովրդավարական ինստիտուտներ, ինչը պարտադիր պայման է ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար»,- հայտարարել է Իվանիշվիլին Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրաեմի հետ հանդիպման ժամանակ:
Նա նաև նշել է, որ դրան զուգահեռ ամեն ինչ կկատարվի, որպեսզի կարգավորվեն հարաբերությունները Ռուսաստանի հետ, և Վրաստանը կարողանա վերականգնել տարածքային ամբողջականությունը:









































