Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Սաֆարովի արտահանձնման առնչությամբ Քլինթոնը ԱՄՆ «խոր հիասթափությունն» է փոխանցել Հունգարիային

ԱՄՆ պետքարտուղարր Հիլարի Քլինթոնը մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման առնչությամբ ԱՄՆ կառավարության «խոր հիասթափությունն» է փոխանցել Հունգարիայի արտգործնապարար Յանոս Մարտոնիին, որն այս շաբաթ պետական այցով գտնվում է Վաշինգտոնում: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ն պետքարտուղարության աղբյուրները:

Ի պատասխան Հայաստանի հանրային հեռուստաընկերության վաշինգտոնյան թղթակից Հայկարամ Նահապետյանի հարցի, պետդեպարտամենտի մամլո խոսնակը նշել է, որ «պետքարտուղար Քլինթոնը հերթական անգամ ամերիկյան կառավարության խոր հիասթափությունն է հայտել, որ Հունգարիան դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրեջանին, որտեղ նրան անմիջապես ներում են շնորհել: Այդ որոշումը վնասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահությանը և խաղաղ գործընթացին»:

«Մենք ողջունում ենք պետքարտուղար Քլինթոնի շարունակական ջանքերը՝ հասկացնելու հունգարացի առաջնորդներին, թե ինչպես է նրանց կողմից իր արարքի համար չզղջացող մարդասպան Սաֆարովի անմիտ արձակումն ու տեղափոխումն Ադրբեջան անդրադարձել խաղաղության գործընթացի վրա ,- մեկնաբանել է Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։- Հանուն խաղաղության՝ մենք կոչ ենք անում պետքարտուղարին իր քննադատական խոսքերը Ադրբեջանի և Հունգարիայի հանդեպ վերածել իրականության՝ արգելելով ամերիկյան զենքի վաճառքը Բաքվին և կասեցնել ռազմական օգնությունը ադրբեջանական զինված ուժերին»:

Նշենք, որ ԱՄՆ-ն առաջիններից էր, որ մտահոգություն հայտնեց Սաֆարովի արտահանձնման և Ալիևի կողմից նրան ներում շնորհելու, կոչումը բարձրացնելու առնչությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում